Ս.թ. ապրիլի 4-9-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի սաներն անցկացնելու են Ծաղկաձորում՝ մասնակցելով ուսումնամարզական հավաքի, որի նպատակն է մեր շախմատիսներին նախապատրաստել Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությանը:

Մեր մարզիչ-մանկավարժների հմուտ աշխատանքի շնորհիվ պատանի շախմատիսների պարապմունքերն անցնում են շատ ակտիվ մասնագիտական, ուսուցողական և ռազմավարական ուղղություններով:

Ամբողջ ուսուցման գործընթացը համեմված է ընկերական մթնոլորտով՝ հետաքրքիր և ինտերակտիվ - ուսուցողական միջավայրում: