Հունաստանի Պալեոխորա քաղաքում ավարտվեց շախմատի 19-րդ միջազգային մրցաշարը։
Հուլիսի 18–25-ը Հունաստանի Կրետե կղզու Պալեոխորա քաղաքում անցկացվեց շախմատի 19-րդ միջազգային մրցաշարը, որը յուրաքանչյուր տարի համախմբում է աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր շախմատիստների՝ գրոսմայստերներից մինչև պատանի տաղանդներ։ Մրցաշարը համարվում է միջազգային շախմատային օրացույցի հեղինակավոր մրցաշարերից մեկը՝ առանձնանալով բարձր մրցակցությամբ և ուժեղ մասնակիցներով։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի սաները պատվով ներկայացրին Հայաստանը՝ ցուցադրելով վստահ խաղ և գրանցելով բարձր արդյունքներ։
Մեր սաների արդյունքները.
B մրցաշար
Կանանց հաշվարկում Անի Թավաքալյանը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ վաստակելով 6.5/9 միավոր և բարելավելով միջազգային վարկանիշը +75 միավորով (մարզիչ՝ Ա. Սանթրյան):
Արիանա Չիլինգարյանը մինչև 12 տարեկան աղջիկների հաղթողն էր, կանանց ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 5-րդ տեղը, վաստակեց 6.5/9 միավոր և բարձրացրեց միջազգային վարկանիշը +34 միավորով (մարզիչ՝ Ա. Սանթրյան)։
Միքայել Սարգսյանը մինչև 12 տարեկան տղաների հաշվարկում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ վաստակելով 7/9 միավոր։ Նրա միջազգային վարկանիշն աճեց +19 միավորով (մարզիչ՝ Դ. Կարաթորոսյան)։
Արտյոմ Ստեփանյանը 6.5/9 միավորով ընդգրկվեց մրցաշարի լավագույն տասնյակում։
Զգալի առաջընթաց գրանցեցին նաև մեր մյուս սաները՝
• Մարկ Գրիգորյան – 6/9 միավոր, վարկանիշ՝ +178 (մարզիչ՝ Ս. Բաղդասարյան)
• Սիփան Հաջյան – 5.5/9 միավոր, վարկանիշ՝ +47
• Տիգրան Ասատրյան – 5/9 միավոր, վարկանիշ՝ +18
A մրցաշար
Արարատ Ստեփանյանը հաջող մասնակցեց գլխավոր մրցաշարին՝ վաստակելով 5.5/9 միավոր և բարելավելով միջազգային վարկանիշը +58 միավորով։
Շնորհավորում ենք մեր բոլոր սաներին՝ արժանի ելույթների, մրցանակային տեղերի և միջազգային վարկանիշների զգալի բարելավման կապակցությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում նաև մարզիչներին և ծնողներին՝ երիտասարդ շախմատիստների հաջողությունների ճանապարհին նրանց ներդրման և մշտական աջակցության համար։
Մաղթում ենք մեր շախմատիստներին նոր հաղթանակներ, միջազգային նոր նվաճումներ և շարունակական հաջողություններ։