Sunny Chess 2026 — մրցանակակիրները
Ս.թ. հուլիսի 30-ից օգոստոսի 8-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կայացավ «Sunny Chess 2026» միջազգային վարկանիշային մրցաշարը։
9 օր շարունակ շախմատային տախտակների շուրջ ծավալվեցին լարված ու հետաքրքիր պայքարներ։
Մրցաշարի հիմնական մրցանակակիրներն են՝
Երվանդ Խաչիկյան
Արեն Անանյան
Գագիկ Անանյան
Հատուկ մրցանակակիրներ՝
Պ-12 տարիքային խումբ — Վահան Թովմասյան
Պ-10 տարիքային խումբ — Մանվել Վարդանյան
Պ-8 տարիքային խումբ — Արամ Դանիելյան
Կանանց խումբ — Թամարա Մանուկյան
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նոր հաղթանակներ, հաջողություններ և շախմատային նոր բարձունքներ։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ գեղեցիկ և հետաքրքիր մրցաշարային պայքարի համար։