Հ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ 2-ՐԴ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԳԱՎԱԹ
2026 թվականի հոկտեմբերի 2–4-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվեց «Հ. Հովակիմյանի 2-րդ պատանեկան գավաթ» գործնական շախմատի մրցաշարը։
Երեք օր՝ հետաքրքիր շախմատային պայքար, թիմային ոգի և լարված պարտիաներ։
Մրցաշարի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի և Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմերը։
Եզրափակչի արդյունքով հաղթող ճանաչվեց Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմը։
Հաղթող թիմի կազմը՝
Վաչե Հովակիմյան
Մանվել Առաքելյան
Դավիթ Դավթյան
Դավիթ Բաղդասարյան
Նվարդ Հայրապետյան
Ի՞նչ է գործնական շախմատը։
Գործնական շախմատը թիմային շախմատի յուրահատուկ տարբերակ է, որն առաջարկել է բժիշկ Հրաչյա Հովակիմյանը 1992 թվականին։
Այս ձևաչափում շախմատային պայքարը համատեղում է անհատական խաղի վարպետությունն ու թիմային մտածողությունը՝ ստեղծելով յուրահատուկ և դինամիկ մրցակցություն։