Ս.թ. նոյեմբերի 17-25-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «Աշուն 2025» միջազգային հաշվարկով վարկանիշային մրցաշարը։

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով։
Ժամակարգը՝ ֆիշերի, 90-ական րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։

Մրցաշարը ներկայացվելու է ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկի։
Բոլոր մասնակիցները պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Խաղերի սկիզբը՝ նոյեմբերի 17-ին, ժամը՝ 16.00-ին:
Գրանցման վերջնաժամկետն է նոյեմբերի 14-ը, ժամը՝ 13․00-ն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ — Մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում (4000 ՀՀ դրամ) հետևյալ բանկային հաշվին՝

«Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
“ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
Հ/Հ 1510006712982908

Նպատակը դաշտում նշել՝ վարկանիշային մրցաշարի մուտքավճար, անուն, հայրանուն, ազգանուն, հեռախոսահամար, ՖԻԴԵ ID:

Մրցաշարի կանոնակարգ

☎️Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով: