Ս.թ. հունվարի 28-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած արագ շախմատի մրցաշար՝ նվիրված ՀՀ բանակի օրվան։
Մասնակցում են բոլոր ցանկացողները։

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով։
Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով:
Մրցանակային հիմնադրամ՝ 130 000 ՀՀ դրամ։
Ցուցակագրումը մինչև հունվարի 27-ը, ժամը` 13.00:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում հետևյալ բանկային հաշվին․

Շահառու` «Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
Բանկ՝ “ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
Հ/Հ 1510006712982908

Նպատակը դաշտում նշել՝ արագ շախմատի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն։

Մուտքավճարներ․
Մասնակիցներ՝ 4000 ՀՀ դրամ
50+ մասնակիցներ՝ 2000 ՀՀ դրամ
ՄԳ, ՄՎ, ԿՄԳ, ԿՄՎ՝ անվճար

Մրցաշարի կանոնակարգ

☎️Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով: