Ս.թ. փետրվարի 26-ից մարտի 3-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ «Prague International Chess Festival 2026» շախմատի միջազգային փառատոնը:

 Մրցաշարին մասնակցում էին նաև Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի սաներ Արտյոմ Ստեփանյանը (մարզիչ՝ Արարատ Սանթրյան) և Արիանա Չիլինգարյանը (մարզիչ՝ Արարատ Սանթրյան):

Մրցաշարը հիանալի հնարավորություն ընձեռեց մեր սաներին փորձի ձեռքբերման տեսանկյունից: Նշենք նաև, որ Փառատոնի ավարտին Արտյոմն իր միջազգային վարկանիշը բարելավեց 93+ կետով, Արիանան՝ 43+-ով: