Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում միջազգային մրցավար, մարզադպրոցի փոխտնօրեն Աշոտ Վարդապետյանը Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի եզրափակիչ առաջնությանն ընդառաջ անցկացրեց հերթական սեմինար-հանդիպում։ Սեմինարն ուսումնամարզական հավաքի տրամաբանական շարունակությունն էր։
Սեմինարի ընթացքում ակտիվ հարց ու պատասխանի միջոցով տրվեցին կարևորագույն և առանցքային հարցերի պատասխանները։
Հիցեցնենք, որ ապրիլի 11-ին, տեղի կունենա Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարի բացման արարողությունը։