Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 5-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկը։
Բացման արարողությունից հետո մեկնարկեց Տիգրան Պետրոսյանի 97-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարը, որն անցավ լարված պայքարում, գեղեցիկ կոմբինացիաներով և անմոռանալի շախմատային պահերով։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 5-րդ փառատոնը կրկին մեկ հարկի տակ է համախմբել տարբեր երկրների պատանի շախմատիստների՝ ստեղծելով բարեկամության, մրցակցության և շախմատի սիրո յուրահատուկ մթնոլորտ։
Փառատոնը մեկնարկել է, իսկ առջևում մեզ սպասում են հետաքրքիր մրցափուլեր, գեղեցիկ հաղթանակներ, նոր ծանոթություններ և բազմաթիվ հիշարժան պահեր։
Բարի երթ բոլոր մասնակիցներին և հաջողություններով լի մրցաշարային օրեր։