Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 5-րդ փառատոնի շրջանակում կայացավ բացման պաշտոնական արարողությունը, որին հաջորդեց Տիգրան Պետրոսյանի 97-ամյակին նվիրված կայծակնային շախմատի բաց մրցաշարը։
Մրցաշարն անցավ լարված և հետաքրքիր պայքարում։ Շախմատային տախտակների շուրջ ուժերը չափեցին շախմատային գրոսմայստերներն ու միջազգային վարպետները՝ ցուցադրելով բարձրակարգ և գեղեցիկ խաղ։
Ներկայացնում ենք մրցաշարի լավագույն արդյունքները․
1-ին տեղ՝ ՄԳ Օհանյան Էմին
2-րդ տեղ՝ ՖՎ Առաքելյան Մանվել
3-րդ տեղ՝ ՄԳ Ղարիբյան Մամիկոն
4-րդ տեղ՝ ՎԹ Թորոսյան Վոլոդյա
5-րդ տեղ՝ ՄՎ Գասպարյան Էրիկ
6-րդ տեղ՝ ՎԹ Գյուրջինյան Վալտեր
7-րդ տեղ՝ ՖՎ Սարգսյան Սարգիս
8-րդ տեղ՝ - Ալիխանյան Արտակ
Հատուկ մրցանակներ՝
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ ԿՄԳ Մկրտչյան Մարիամ
Մինչև 16 տարեկանների լավագույն արդյունք՝ Սիմոնյան Հայկ
Մինչև 14 տարեկանների լավագույն արդյունք՝ ՎԹ Մնացականյան Արեն
Մինչև 12 տարեկանների լավագույն արդյունք՝ Թովմասյան Վահան
Մինչև 10 տարեկանների լավագույն արդյունք՝ Սարգսյան Դավիթ
Վետերանների պայքարում (60+)՝ Ալեքյան Գարեգին