Ս.թ. հոկտեմբերի 14-23-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած Տ. Պետրոսյանի անվ. շախմատի տուն-մարզադպրոցի բաց առաջնության 1/2 եզրափակիչ մրցաշարը։

Մասնակցում են 2-րդ, 1-ին և մինչև 2100-ը չգերազանցող վարկանիշով ՖԻԴԵ ID ունեցող շախմատիստները:
Մրցաշարի արդյունքներն ուղարկվելու են ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկի:

✔️Խաղերի սկիզբը` հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 16.00:
✔️Ցուցակագրումը մինչև հոկտեմբերի 13-ը, ժամը` 13.00:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում (4000 ՀՀ դրամ) հետևյալ բանկային հաշվին՝

«Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
“ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
Հ/Հ 1510006712982908

Նպատակը դաշտում նշել՝ 1/2 եզր․ մրցաշարի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն, ՖԻԴԵ-ի ID:

Մրցաշարի կանոնակարգ

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով: