Ս.թ.փետրվարի 22-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հենրիկ Կասպարյանի 116-ամյակին ։

Մասնակցում են բոլոր ցանկացողները։

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով։
Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով:
Մրցանակային հիմնադրամ՝ 150 000 ՀՀ դրամ։
Ցուցակագրումը մինչև փետրվարի 20-ը, ժամը` 13.00:
Խաղերի սկիզբը փետրվարի 22-ին, ժամը 11.00-ին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում հետևյալ բանկային հաշվին․

Շահառու` «Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
Բանկ՝ “ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
Հ/Հ 1510006712982908

Նպատակը դաշտում նշել՝ արագ շախմատի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն։

Մուտքավճարներ․

Մասնակիցներ՝ 4000 ՀՀ դրամ
50+ մասնակիցներ՝ 2000 ՀՀ դրամ
ՄԳ, ՄՎ, ԿՄԳ, ԿՄՎ անվճար

Մրցաշարի կանոնակարգ

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով: