Անհատական-թիմային արագ շախմատի բաց մրցաշար
Սեպտեմբերի 19–20-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի անհատական-թիմային արագ շախմատի բաց մրցաշար։
Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 1 200 000 ՀՀ դրամ։
Մրցաշարի ձևաչափը
- 7 խաղափուլ
- Ժամանակակարգ՝ 10 րոպե + 5 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար
- Անհատական-թիմային հաշվարկ
- Տարիքային խմբեր՝ Մ-11 և Մ-17
Մրցաշարի ժամանակացույցը
Սեպտեմբերի 19, ժամը 16:00 — 1–3-րդ խաղափուլեր
Սեպտեմբերի 20, ժամը 11:00 — 4–7-րդ խաղափուլեր
Ժամը 15:00 — փակման արարողություն
Մուտքավճար
- Անհատական մասնակցություն՝ 4 000 ՀՀ դրամ
- Թիմային և անհատական մասնակցություն՝ 5 000 ՀՀ դրամ
Գրանցման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 18-ը, ժամը 14:00։
Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Գրանցման համար՝
chessassociation.am/web/home-page
Մրցաշարի կանոնակարգ
Հարցերի դեպքում զանգահարել՝ 010 55 46 47